Թեհրանում Չեխիայի դեսպանատունը ժամանակավորապես փակվում է՝ շարունակվող հակամարտության պատճառով, հայտնել է Չեխիայի արտգործնախարարը։
Թրամփը երկու շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի՝ արդյոք ԱՄՆ-ը կներգրավվի Իսրայել-Իրան հակամարտության մեջ
Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի, թե արդյոք Միացյալ Նահանգները կներգրավվի Իսրայել-Իրան հակամարտության մեջ:
Գերմանիայի կանցլերը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի հետ, կոչ արել՝ «ավելի մեղմ լինել Իրանի դեմ ռազմական արշավում», հայտնում է «Ռոյթերսը»։
«Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ Ֆրիդրիխ Մերցը զրույցի ընթացքում արտահայտել է իր «սկզբունքային աջակցությունը» Իսրայելի կողմից Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությանը, բայց նաև ընդգծել է հակամարտության դիվանագիտական լուծումներ գտնելու կարևորությունը։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը հայտարարել էր, թե «խորը հարգանք» է տածում Իսրայելի բանակի և քաղաքական ղեկավարության նկատմամբ, որոնք քաջություն ունեին հարձակվելու Իրանի վրա։ Այդ հայտարարությունից հետո՝ երեկ Թեհրանում Գերմանիայի դեսպանը կանչվել էր Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելը հարձակվել է Թեհրանում գտնվող Ներքին անվտանգության հատուկ նշանակության ուժերի շտաբի վրա, հայտարարել է Իսրայելի բանակի խոսնակը։