Իրանում կապի խնդիրներ կան
Իրանում արդեն շուրջ 24 ժամ է՝ ինտերնետային կապ չկա, պատերազմի մեջ հայտնված իրանցիները զրկված են արտաքին աշխարհի հետ կապից։ Ինտերնետային մոնիթորինգի NetBlocks խումբը նշել է, որ սա ինտերնետի՝ 2019 թվականին երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերից ի վեր գրանցված ամենալուրջ խափանումն է։
«Իրանի զինված ուժերը կշարունակեն հարվածել մեր ժողովրդին թիրախավորող «հանցագործներին» այնքան, մինչև նրանք չդադարեցնեն դա և չվճարեն մեր ազգի դեմ ուղղված իրենց «հանցավոր ագրեսիայի» համար», - X-ում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
Նախարարը գրել է նաև, որ կոչ են անում իսրայելցիներին հետևել իրենց տարհանման հրամաններին և խուսափել ռազմական և հետախուզական օբյեկտներին մոտ լինելուց։
Իրանի պետական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել Խոնդաբիի շրջանից, որտեղ՝ Արաքում, ծանր ջրային ռեակտոր կա․ տեսանյութում երևում է, որ տեղում հրդեհ է բռնկվել։ Պաշտոնյաները պնդում են, որ ռեակտորն ավելի վաղ տարհանվել է, և ճառագայթման վտանգ չկա։
Ծանր ջուրն օգնում է սառեցնել միջուկային ռեակտորները, միաժամանակ, այն նաև արտադրում է պլուտոնիում, որը կարող է օգտագործվել միջուկային զենք արտադրելու համար:
Իսրայելում Իրանի հարվածների հետևանքով վիրավորվածների թիվը հասել է 240-ի, նրանցից 4-ը լուրջ վիրավորումներ է ստացել, հաղորդել է Իսրայելի առողջապահության նախարարությունը: