Ստամբուլի Դոլմաբահչե պալատում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Փաշինյանն այսօր է աշխատանքային այցով մեկնել Թուրքիա:
Թեև Հայաստանի ղեկավարները տարբեր առիթներով նախկինում մեկնել են Թուրքիա, բայց Փաշինյանի այցը առաջինն է, որի առիթը ոչ թե պաշտոնական կամ ոչ պաշտոնական միջոցառումներն են՝ երդմնակալություն կամ ֆուտբոլային հանդիպում, այլ հենց երկկողմ բանակցությունները:
Հայաստանում Փաշինյանի այցը նրա կուսակիցները պատմական են որակել: Օրակարգը կողմերը չեն հրապարակել, բայց նախօրեին վարչապետի թիմակիցները պնդել են՝ առանցքում հայ - թուրքական կարգավորումն է:
Առավել մանրամասն՝ ստորև.