Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նախարարը նախատեսում է մասնակցել Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին, ինչպես նաև «նախատեսվում են բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ»։
Այսօր Ստամբուլում է Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը, նախօրեին էլ Թուրքիա էր այցելել Ադրբեջանի նախագահը: