Միջնաժամկետ հեռանկարում Վրաստանը ՆԱՏՕ-ին չի անդամակցի, այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքում հայտարարում են, որ Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը չի քննարկվում ոչ կարճաժամկետ, ոչ էլ միջնաժամկետ կտրվածքով։
«Դա փաստ է և իրողություն»,- նշել է Կոբախիձեն՝ հավելելով, որ Վրաստանի կառավարությունն առայժմ հետևում է աշխարհաքաղաքական գործընթացների զարգացմանը։