ԱՄՆ վերաքննիչ դատարանը հինգշաբթի օրը թույլ տվեց Դոնալդ Թրամփին պահպանել վերահսկողությունը Կալիֆորնիայի Ազգային գվարդիայի նկատմամբ:
Կալիֆորնիայի նահանգապետ, դեմոկրատ Գևին Նյուսոմն էր դատական հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ Լոս Անջելեսում Ազգային գվարդիայի զորքերի տեղակայման համար։
Երեք դատավորներից բաղկացած կոլեգիան նշել է, որ Նյուսոմը դեռ կարող է վիճարկել Ազգային գվարդիայի և ԱՄՆ ծովային հետևակի օգտագործումը այլ օրենքների համաձայն, այդ թվում՝ ներքին իրավապահ մարմիններում զորքերի օգտագործման արգելքը:
Որոշումից հետո X-ում գրառման մեջ Նյուսոմը խոստացել է շարունակել իր պայքարը. - «Նախագահը թագավոր չէ և վեր չէ օրենքից։ Մենք թույլ չենք տա, որ զինվորների այս ավտորիտար օգտագործումը քաղաքացիների դեմ անվերահսկելի մնա»։
Թրամփը, իր հերթին, ողջունել է դատարանի որոշումը՝ Truth Social հարթակում գրելով. - «Սա հիանալի որոշում է մեր երկրի համար։ Մենք կշարունակենք պաշտպանել օրինապաշտ ամերիկացիներին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կալիֆոռնիայի նահանգապետը դատական հայց է ներկայացրել Դոնալդ Թրամփի դեմԱՄՆ իշխանությունները Կալիֆոռնիա ուղարկեցին Ազգային գվարդիայի և ծովային հետևակի զինծառայողներ զանգվածային անկարգությունների բռնկումից հետո, որոնք առաջացել էին ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության կողմից անօրինական ներգաղթյալների դեմ իրականացված ռեյդերի հետևանքով։ Ցուցարարներին ցրելու համար օգտագործվել են արցունքաբեր գազ և լուսարձակող նռնակներ։