«Իսրայելը կորցրել է համբերությունը». Կացը զգուշացնում է «Հեզբոլա»-ին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացնում է «Հեզբոլա»-ի առաջնորդ Նայիմ Քասեմին զգույշ լինել: Իսրայելի և Իրանի միջև պատերազմի ֆոնին՝ նախօրեին Նայիմ Քասեմը հայտարարել էր՝ իրենց խումբը «կգործի այնպես, ինչպես մենք ենք համարում նպատակահարմար»։

«Հեզբոլա»-ի առաջնորդը չի սովորել իր նախորդներից և սպառնում է գործել Իսրայելի դեմ», - Time of Israel-ի փոխանցմամբ՝ ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը:

Ընդգծելով, որ «Իսրայելը կորցրել է համբերությունը իրեն սպառնացող ահաբեկիչների նկատմամբ», Կացը՝ զգուշացրել է. «Եթե ահաբեկչություն լինի, «Հեզբոլա» չի լինի»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օր 8-րդ. Իսրայել-Իրան հակամարտությունը շարունակվում է