Թուրքիայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ, «Ազատությանը» հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր հաստատել, որ Հայաստանի վարչապետը հունիսի 20-ին Թուրքիա կմեկնի այդ երկրի նախագահի հրավերով:
Վարչապետի աշխատակազմը երեկ հաղորդագրությամբ հայտնել էր, որ Փաշինյանն աշխատանքային այցով է մեկնում Թուրքիա: Օրակարգը չէր ներկայացվել: Նազելի Բաղդասարյանը «Ազատությանը» փոխանցեց, որ նախատեսվում է հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթդին Ալթունն էլ երեկ հայտնել էր, որ հունիսի 19-ին Թուրքիա է մեկնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Թուրք պաշտոնյաի խոսքով՝ այցի շրջանակներում Իլհամ Ալիևը և Ռեջեպ Թայիփ Էրդողանը կմասնակցեն 2023 թվականի երկրաշարժից հետո Կահրամանմարաշ քաղաքում կառուցված «Ադրբեջանական թաղամասի» բացմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը հունիսի 20-ին Թուրքիա կմեկնի Էրդողանի հրավերով. ԱԺ նախագահ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը մեկնում է Թուրքիա