«Հայաստանը պարտավոր է հարգել ադրբեջանցիների՝ իրենց նախնիների հողեր վերադառնալու իրավունքը», - այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ դիմելով օմբուդսմենների միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին։
«Ադրբեջանցիների վերադարձը տարածաշրջանում խաղաղության հաստատման, հաշտության և մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն նախապայման է», - նշված է Իլհամ Ալիևի ուղերձում։
Ադրբեջանի նախագահը նաև ընդգծել է, որ՝ «այդ մարդկանց խաղաղ և անվտանգ վերադարձն իրենց հայրենիք պատմական արդարության պահանջ է հանդիսանում»։
Անցած ամիս էլ Իլհամ Ալիևը հայտարարել էր՝ «Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի իրականացվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի, քանի դեռ չի իրականացվել. Ալիև