Մատչելիության հղումներ

Ռումինիայի վարչապետի պաշտոնում առաջադրվել է Բոլոջանի թեկնածությունը


Ռումինիայի նախագահը երկրի վարչապետի պաշտոնում առաջադրեց Իլիե Բոլոջանի թեկնածությունը։ Լիբերալ հայացքներով 56-ամյա քաղաքական գործիչը, ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ կդիմի խորհրդարանին՝ իրեն վստահության քվե տալ ներքաղաքական լարվածության, ծանր ֆինանսական խնդիրների բախված երկիրը ղեկավարելու համար։

Բոլոջանի գլխավորած կառավարությունը պետք է նվազեցնի հարկաբյուջետային դեֆիցիտը՝ ներդրումային վարկանիշի գահավիժումը կասեցնելու և ԵՄ միլիարդավոր եվրոների միջոցները ապասառեցնելու համար:

XS
SM
MD
LG