Մատչելիության հղումներ

Պուտինն ու Ցզինպինը դատապարտել են Իսրայելին՝ Իրանին հարվածելու համար


Ռուսաստանի ու Չինաստանի նախագահները դատապարտել են Իսրայելին՝ Իրանին հարվածելու համար, ընդգծելով, որ պետք է գնալ լարվածության թուլացման և խնդրի դիվանագիտական լուծման, հայտնել է Կրեմլը Պուտինի և Սի Ցզինպինի միջև այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։

Երկու առաջնորդները համակարծիք են եղել, որ «Իսրայելի գործողությունները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի նորմերը», ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։

Պեկինն էլ ընդգծել է, որ հրադադարը այժմ «առաջնահերթություն» է:

«Զինված ուժը միջազգային վեճերը լուծելու ճիշտ միջոցը չէ»,- ըստ պետական լրատվամիջոցների՝ ասել է Սին՝ հավելելով, - «Հակամարտության կողմերը, մասնավորապես Իսրայելը, պետք է հնարավորինս շուտ դադարեցնեն ռազմական գործողությունները»։

XS
SM
MD
LG