Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը տեսչական այցով ժամանել է Հայաստանի հետ սահման։ Այս մասին հաղորդում է քաղաքում գործող YesilIgdir կայքը՝ նշելով, որ պաշտոնյան այցելել է «Սուբաշը» սահմանապահ ջոկատ և «Բեշթաշ» սահմանային ուղեկալ։
«Նահանգապետին ուղեկցող գեներալ Ջավիթ Թութունջուն ներկայացրել է Հայաստանի հետ սահմանին տիրող անվտանգային վիճակը», - հաղորդում է լրատվամիջոցը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին այցելելու է Թուրքիա՝ այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավերով:
Օրերս էլ Անկարայում հանդիպել են երկու երկրների արտգործնախարարների տեղակալները: